|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով՝ ծախսերի 20 տոկոսը ֆինանսավորելու են բուժառուները, 80 տոկոսը՝ պետությունը։
Առողջապահության համակարգում կասկածներ կան, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում եւ հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը կսպառվի։ Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման եւ ծրագրի դադարեցման մասին լուրերը։