Միասին կարող ենք
կարևոր
940 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-15 00:03
Տարածաշրջան Աշխարհ

Ինչպես և ենթադրվում էր. Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ. Ոսկանյան

Ինչպես և ենթադրվում էր. Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Ինչպես և ենթադրվում էր, Իրանի՝ ամերիկյան ծովային շրջափակումն այդքան էլ արդյունավետ չէ։ 

Չնայած ԱՄՆ-ի կողմից  պաշտոնական հայտարարությանը, որ 6 նավ չի կարողացել հաղթահարել շրջափակումը, ըստ «BBC»-ի փաստերի ստուգման արդյունքների՝ տարբեր երկրների դրոշներով նավարկող և իրանական նավահանգիստների հետ կապ ունեցող 4 նավ, որոնք նաև ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են, անցել են Հորմուզի նեղուցով։ 

«Ալ-Ջազիրայի» տվյալներով՝ Չինաստանին պատկանող և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող մեկ նավ նույնպես անցել է նեղուցով։ 

Այս ամենին զուգահեռ, ակտիվացել են Պակիստանի միջնորդությամբ Իրան - ԱՄՆ բանակցությունների նոր փուլի հնարավորության մասին տարբեր հայտարարությունները, բայց որևէ հստակ պայմանավորվածություն այս պահին չկա»։