|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Արցախի Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը ապրիլի 13-ին Ֆրանսիայում հանդիպել են Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի հետ։
Լյուկ Կարվունասը, ողջունելով Արցախի պատվիրակությանը, նշել է.
«Հանդիպումը հնարավորություն է տվել ևս մեկ անգամ ընդգծելու մեր նախաձեռնություններն ու անսասան աջակցությունը՝ խորհրդարանում Իզաբել Սանտիագոյի հետ միասին, մեր բարեկամ Արցախի ժողովրդի նկատմամբ, ում մենք չենք մոռանում և որի իրավունքների ու ազատությունների վերականգնման համար շարունակելու ենք պայքարել»։
Լյուկ Կարվունասի նախաձեռնությամբ 2017 թ. նոյեմբերի 20-ին Ալֆորվիլի ու Բերձորի միջև բարեկամության հռչակագիր է ստորագրվել։ Այդ կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։
2020-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ապագա համագործակցության անհրաժեշտությունը։