|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Shamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շատվան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում դանակահարված քաղաքացիներ կան։
Պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ․-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ․-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ․-ն և Մարիամ Զ․-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մարիամ Զ․-ն սեղանից վերցնելով խոհանոցային դանակը անկանոն շարժումներ է կատարել՝ ինչի հետևանքով Թագուհի Զ․-ն և Էդգար Խ․-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին