|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Ալվար գյուղի բնակիչ Արտավազդ Մկրտչյանի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Իսկ մինչ այդ գյուղապետի կինը` 61-ամյա Լուիզա Գաբրիելյանը, և հարսը՝ Գայանե Գոմցյանը, սուր կտրող, ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, shamshyan.com-ի թղթակցին Ալվարի գյուղացիները պատմել են, որ հարսին ու կնոջը դանակահարել է գյուղապետը: