Միասին կարող ենք
կարևոր
1093 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-13 21:30
Աշխարհ

Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը. իրանագետ

Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Հորմուզի նեղուցի շրջափակելու սպառնալիքը կյանքի է կոչվել, և ամերիկյան 15 ռազմանավ անցել են հերթապահության։

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր, և, որպես կանոն, այս հարցում Իրանը գրեթե միշտ ավելի հաջողակ է եղել՝ օգտագործելով ասիմետրիկ պատերազմի իր գործիքակազմը։

Իրանցի զինվորական շրջանակներից առայժմ հնչել է երկու ուղերձ. մեկը, որ ԱՄՆ-ի ռազմանավերին հարված կհասցվի, եթե դրանք փորձեն անցնել նեղուցով, և երկրորդը, որ եթե իրանական նավահանգիստների անվտանգությունն ու աշխատանքը խաթարվի, ապա Պարսից և Օմանի ծոցերի բոլոր նավահանգիստները չեն կարող ապահով համարվել։

Ուշագրավ է, որ ըստ «BBC»-ի տարիներ առաջ ԱՄՆ-ի նավատորմը զորավարժության միջոցով խաղարկել է Իրանի ծովային շրջափակման սցենարը, ինչի արդյունքում պարզվել է, որ դա խիստ ռիսկային է և անարդյունավետ»։