|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 438.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 504.07 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է պապին։
Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ գործողությունները Իրանում, մասնավորապես՝ անընդունելի անվանելով ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի ժողովրդի դեմ։
Ապրիլի սկզբին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կոչից հետո՝ աղոթել զինվորականների համար, Հռոմի պապը հայտարարել էր, որ գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն։
«Իրանի մեծ ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Թող Ալլահի փառքը լինի ձեզ վրա», - գրել է Փեզեշքիանը X-ի էջում։