|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սա շատ լուրջ իրադարձություն է, և առհասարակ ես մեծ հարգանք ունեմ այս Հռոմի պապի հանդեպ, քանի որ նա իր արարքներով է ապացուցում իր հավատքը. Yerkir.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դերասան Միքայել Պողոսյանը` անդրադառնալով երեկ Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի` «ցեղասպանություն» բառն արտասանելուն:
Ըստ նրա` Ֆրանցիսկոս պապը շատ պատկառելի և լուրջ քրիստոնյա է, ով համապատասխանում է իր դիրքին: «Նա շատ մեծ օրինակ պետք է լինի մյուսների համար: Ես շատ եմ սիրում նրան իր` առաջին իսկ օրվանից արած քայլերի համար` սկսած նորարարություններից, որ արեց իր շրջապատում` Վատիկանի աշխատակազմում»,- ասաց Պողոսյանը: