|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Ռուսաստանի Դաշնությունում վերսկսել են քրեական գործի հետաքննությունը, որը վերաբերվում է տղամարդու մահվան հանգամանքների ուսումնասիրությանն այն բանից հետո, երբ նա, ըստ ռուսական կողմի, մահացել է «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո։
Ինչպես գրում է 24news-ը, ըստ ռուսաստանյան Lenta.ru-ի՝ այդ մասին ասել է Հյուսիսային Օսեթիայի Քննչական կոմիտեն։
Գործակալության տվյալներով՝ 2024 թվականի փետրվարի 11-ին մահացած տղամարդը խմել է «Ջերմուկ» հանքային ջուր, որը գնել էր Վլադիկավկազի մանրածախ առևտրի կետերից։ Դրանից հետո նա սկսել է իրեն շատ վատ զգալ, և նրա վիճակը վատացել է։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան՝ չնայած արագ բժշկական օգնությանը։ Փաստորեն, երկու տարի անց քրեական գործը վերաբացվել է «նոր ի հայտ եկած հանգամանքներին» հղում անելով։
Նկատենք, որ այս լուրի համատեքստում ռուսական տելեգրամ ալիքները սկսել են նշել, որ «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի արտադրության շուրջ 60%-ն արտահանվում է Ռուսաստան՝ ակնարկելով, որ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին ներկրումը կարող է դադարեցվել այն պատճառով, որ «Ջերմուկի» սեփականատերերը հանդիսանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող ՔՊ-ի ակտիվ աջակիցներ։ Հիշեցնենք, որ «Ջերմուկը» պատկանում է գործարար Աշոտ Արսենյանին, որի որդին՝ Վահագն Արսենյանը, Վայոց Ձորի մարզպետն է։ Ինքը՝ գործարարը, նույնպես ՔՊ-ի աջակից է, չնայած ժամանակին աջակցել է Հայաստանի բոլոր իշխանություններին։ Մամուլում բազմիցս գրվել է այն կասկածելի գործարքների մասին, որի շնորհիվ Արսենյանների կառուցած և Արշակունյաց պողոտայում գտնվող «Բյուրեղ» թաղամասում բնակարաններ են ստացել բազմաթիվ ՔՊ-ականներ։
Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո ռուսական կողմն արգելեց ՌԴ ներմուծել Հայաստանից արտահանվող ծաղիկ, այնուհետև լուրեր ստացվեցին, որ արգելվել է նաև «Պռոշյան» գինու գործարանի արտադրանքի ներմուծումը։