Միասին կարող ենք
կարևոր
1054 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-26 09:39
Քաղաքական

ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին հրապարակ են մտնում թուրքերը․ ինչի՞ մասին է Նիկոլի «բացված ճանապարհը»․ Արթուր Խաչատրյան

ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին հրապարակ են մտնում թուրքերը․ ինչի՞ մասին է Նիկոլի «բացված ճանապարհը»․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«Մարդկանց խաբելու գռեհիկ արհեստը․․․

ԵԱՏՄ (Ռուսաստանի) հետ հարաբերությունների սրման ֆոնին հրապարակ են մտնում ․․․․ թուրքերը։ Մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին, թե Հայաստանի հետ «ուղիղ առևտուր» են սկսում։ Ավելի ստույգ, խոսեցին «Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու համար նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին»։ Խոսքն ընդամենն այն բանի մասին է, որ եթե որևէ ապրանք Թուրքիայի տարածքով գալիս է Հայաստան, ապա ուղեկցող փաստաթղթերում արդեն կարելի է նշել, որ ապրանքը նախատեսված է Հայաստանի համար։ Այդքան բան։ Թուրքիայով միշտ էլ Հայաստան ապրանքներ են եկել։ Ուղղակի, որպես վերջնակետ նշվում էր Վրաստանը։ Վրաստանում թղթերը փոխում էին։ Այսինքն, ոչ մի բան չի փոխվելու, կարող է թղթաբանությունը մի քիչ պակասի։ Որքան էլ նիկոլական իշխանությունները հրճվեն, թե վերջ, մեր երջանկությունը գնացքով եկավ, Թուրքիան սահմանները չի բացում, շարունակում է Հայաստանի շրջափակումը, ընդամենը հանդուրժում է, որ Հայաստանի համար նախատեսված ապրանքների բեռնագրերում գրվի, որ ապրանքը նախատեսված է Հայաստանի համար։ Նույն տրանզիտը, նույն ճանապարհը, նույն ծախսը։

Այս «լուրը» Հայաստանում երևի ոչ ոք նիկոլականներից բացի շան տեղ չդրեց։ Այն չդարձավ ընտրարշավի ժամանակ քննարկկվող խնդիր, որքան էլ, որ Հ1-ն ու նիկոլական լրատվամիջոցները փորձեին լուն որպես փիղ ներկայացնել։ Երեկ ռուսները դարձյալ խոսեցին ԵԱՏՄ մասին, զգուշացրեցին հնարավոր հետևանքների մասին ու դրան հաջորդեց նիկոլ-էրդողան սիրատոչոր զույգի հերթական «հուժկու հարվածը»։ Նիկոլը հայտարարեց, որ «Ախալքալակ-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների ու Հայաստան ներմուծումների համար»։ Նախ, նշենք, որ Ադրբեջանի տարածքով անցյալ դեկտմեբրից սկսված ներմուծվել է ընդամենը մի բուռ ցորեն ու մի բաժակ բենզին։ Որևէ բան չի արտահանվել, չնայած Նիկոլն ասում է, թե մինչև Չինաստան ճանապարհը բաց է։ Սա նշանակում է, որ հայկական բիզնեսի համար այդ ճանապարհը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, կամ էլ ադրբեջանցիները միայն դեպի Հայաստան ներմուծում են թույլատրում։ Ծուռ նստենք, ուղիղ խոսենք։ Այդ ի՞նչ պիտի արտահանեինք, ու՞ր պիտի արտահանեինք։ Հայաստանի կառավարությունը, հայկական բիզնեսը նոր շուկաներ մուտք գործելու նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էր, որ ինչ որ բան, ինչ որ տեղ կարողանար վաճառել։

Լավ, վերադառնանք թուրքերին։ Երեք տարի Հայաստանի բանագնացների քթից բռնած ման տվող Քըլըչը տարածում է Նիկոլի գրառումը, որով жоховрти хпарт варчапете իր շնորհակալությունն է հայտնում թուրքերին (ու վրացիներին)։ Հետաքրքիր է Թուրքիայով մենք ի՞նչ և դեպի ու՞ր ենք արտահանելու։ Միգուցե՞ հոլանդական վարդեր ենք Հոլանդիայում վաճառելու, կամ թուրքական լոլիկը՝ Թուրքիայում։ Իհարկե ոչ։ Շուխուռ է պետք, շուխոռ են անում։ Թուրքերն էլ ձայնակցում են․․․

Ուրեմն ի՞նչ նպատակով և ինչու՞ հիմա։ Տարեսկզբին Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունների նախաշեմին իրենք մի քանի սիմվոլիկ քայլ են կատարելու, որպեսզի ուժեղացնեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Նիկոլը կհայտարարի, թե 35 տարվա շրջափակումն ինքը կարողացել է ճեղքել։ Եվ ամենավճռական պահին, երբ ԵԱՏՄ-ու մենք ունենք խնդիրներ, մեզ օգնության են հասնում թուրքերը։ Ու պետք չի վախենալ, թե հայկական ապրանքների մուտքը ԵԱՏՄ շուկա կփակվի։ Թուրքերի ու ադրբեջանցիների օգնությամբ մեր ծիրանը, ծաղիկն ու ջերմուկը կվաճառվեն Բոսֆորի ափերից մինչև Չինաստան։ Զիջումների հերթական խմբաքանակը դիմաց թուրքերն ու ադրբեջանցիները կօգնեն տարածելու այս կեղծ թեզերը։ Ու ցավալին այն է, որ կլինեն մարդիկ, որ այս էժանագին ու գռեհիկ ստին կհավատան․․․»։