|
Փոխարժեքներ
12 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Պ.գ.թ., ուրարտագետ Միքայել Բադալյանը գրում է.
«Սիրելի բարեկամներ.
Քանի որ շատերն են հարցնում, ապա տեղեկացնեմ, որ իմ և մեր գործընկեր Յուլիա Անտոնյանի միջև ընթացող դատական գործընթացներն ավարտվել են և համապատասխան դատարանների կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հիմնավորվել է առ այն, որ Յու. Անտոնյանն ինձ զրպարտել է և վիրավորել, ինչի համար պետք է տեղադրի հրապարակային հերքում:
Ստորև հրապարակում եմ առաջին գործով դատարանի կայացրած վճիռը, որտեղ ապացուցվել է, որ Յուլիյա Անտոնյանը զրպարտել է ինձ և իր գրառման մեջ նշված արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը:
Վ Ճ Ռ Ե Ց
1. Միխաիլ Սուրենի Բադալյանի ընդդեմ Յուլիյա Յուրիի Անտոնյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել պարտավորեցնելու և նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին հայցը բավարարել մասնակի
2. Պատասխանող Յուլիյա Յուրիի Անտոնյանին պարտավորեցնել հերքել ֆեյսբուք /www.facebook.com/ սոցիալական կայքում «Yulia Antonyan» օգտանունով էջում հրապարակված գրառման զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով. <<14.01.2024թ-ին ես Ֆեյսբուք /www.facebook.com/ սոցիալական կայքում իմ՝ «Yulia Antonyan» օգտանունով էջում Միխաիլ Սուրենի Բադալյանի վերաբերյալ կատարել եմ գրառում, թե «Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը փողով հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալներին»։ Հայտնում եմ, որ այդ գրառման մեջ նշված արտահայտությունները զրպարտում են Միխաիլ Սուրենի Բադալյանին և չեն համապատասխանում իրականությանը>>:
Հերքումն իրականացնել Ֆեյսբուք /www.facebook.com/ սոցիալական կայքում «Yulia Antonyan» օգտանունով էջում, որն իր ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, ժամի առումով չպետք է զիջի այն գրառմանը, որին վերաբերում է:
3. Պատասխանող Յուլիյա Յուրիի Անտոնյանից հօգուտ Միխաիլ Սուրենի Բադալյանի բռնագանձել 500 000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար:
4. Միխաիլ Սուրենի Բադալյանի պահանջները մնացած մասերով և դատական ծախսի պահանջը մերժել:
5. Դատական ծախսերի հարցը մնացած մասերով համարել լուծված
6. Վճռի 2-րդ և 3-րդ կետերը կամովին չկատարվելու դեպքում դրանք կկատարվեն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
7. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
8. Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Այնուհետև հրապարակում եմ նույն գործով Հայաստանի հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը.
Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ, 381-րդ, 387-րդ և 391-րդ հոդվածներով՝ Վերաքննիչ դատարանըի որոշումը.
1. Յուլիյա Յուրիի Անտոնյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն։ Թիվ ԵԴ2/0826/02/24 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի վճիռը՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար Յուլիյա Յուրիի Անտոնյանից հօգուտ Միխաիլ Սուրենի Բադալյանի 500.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով բեկանել, փոփոխել և հայցը՝ Յուլիյա Յուրիի Անտոնյանից հօգուտ Միխաիլ Սուրենի Բադալյանի նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
2․ Թիվ ԵԴ2/0826/02/24 քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնել անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
4․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ի.ԲԱՂՄԱՆՅԱՆ Լ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ս.ՍԱՀԱԿՅԱՆ
Այսինքն,
Պատասխանող Յուլիյա Յուրիի Անտոնյանին պարտավորեցնել հերքել ֆեյսբուք /www.facebook.com/ սոցիալական կայքում «Yulia Antonyan» օգտանունով էջում հրապարակված գրառման զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով. <<14.01.2024թ-ին ես Ֆեյսբուք /www.facebook.com/ սոցիալական կայքում իմ՝ «Yulia Antonyan» օգտանունով էջում Միխաիլ Սուրենի Բադալյանի վերաբերյալ կատարել եմ գրառում, թե «Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը փողով հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալներին»։ Հայտնում եմ, որ այդ գրառման մեջ նշված արտահայտությունները զրպարտում են Միխաիլ Սուրենի Բադալյանին և չեն համապատասխանում իրականությանը>>:
Հերքումն իրականացնել Ֆեյսբուք /www.facebook.com/ սոցիալական կայքում «Yulia Antonyan» օգտանունով էջում, որն իր ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, ժամի առումով չպետք է զիջի այն գրառմանը, որին վերաբերում է:
Հրապարակում եմ նաև երկրորդ գործով դատարանի կայացրած վճիռը, որով ապացուցվել է, որ տիկին Անտոնյանը վիրավորել է ինձ.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ, 198-րդ, 361-րդ 362-րդ հոդվածներով, դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
1․ Հայցը բավարարել մասնակի՝
1.1. պարտավորեցնել Յուլիա Յուրիի Անտոնյանին հրապարակային կերպով ներողություն խնդրել Միխաիլ Սոււրենի Բադալյանից վիրավորական արտահայտության համար՝ հետևյալ տեքստով.
«Ես՝ Յուլիա Յուրիի Անտոնյանս, ներողություն եմ խնդրում Միխաիլ Սուրենի Բադալյանից «վերին աստիճանի անբարոյական մարդ» վիրավորական արտահայտության համար:
1.2. Ներողության տեքստը հրապարակել Ֆեյսբուք /www.faceboօk.com/ սոցիալական կայքի՝ Յուլիա Յուրիի Անտոնյանին պատկանող «Yulia Antonyan» օգտանունով էջում՝ վիրավորանք պարունակող արտահայտության ձևավորմանը, տառատեսակի չափին ու տեսակին համապատասխան:
2. Հայցը՝ զրպարտություն պարունակող տվյալները հրապարակային կարգով հերքելու և ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասով, մերժել:
3. Յուլիա Յուրիի Անտոնյանից հօգուտ Միխաիլ Սուրենի Բադալյանի բռնագանձել 20000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված ոչ դրամական պահանջի մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նույն ժամկետում:
5. Վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Չնայած, որ հստակ մատնանշված է, թե Յու. Անտոնյանն ինչ ձևաչափով պետք է ինձնից ներողություն խնդրի, վերջինս դրան վերաբերող գրառմամբ է հանդես է եկել իր ֆեյսբուքյան էջում: Այուամենայնիվ, պետք է արձանագրել, որ տիկին Անտոնյանը առաջին վճռի վերաբերյալ նաև գրել է հետևյալ տողերը՝ ստիպված լինելով ներողություն խնդրել ինձնից: Մեջբերում եմ, - «Ստիպված եմ ներողություն խնդրել Հ1-ի լրագրողի մոլորեցնող ռեպորտաժից արդյունքում արած իմ եզրակացության համար»։
Երկրորդ որոշման վերաբերյալ մեր հարգելի գործընկեր տիկին Յուլիա Անտոնյանը կրկին մի հատվածում նշել, որ ինձնից ներողություն է խնդրում՝ տհաճ զգացումներ պատճառելու համար: Կրկին մեջբերում եմ,-«Ներողություն եմ խնդրում, որ նրան տհաճ զգացմունքներ պատճառեցի»։
Փաստորեն, կարող ենք, արձանագրել, որ տիկին Անտոնյանը ինձ թե զրպարտել էր և թե վիրավորել էր, որոնք հաստատվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով: Այս առումով, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել իմ ընկեր, լավ Մարդ ու խիստ արհեստավարժ ու բարձրակարգ փաստաբան Սահակ Մանուկյանին Sahak Manukyan, ում բարձր պրոֆեսիոնալիզմի, կարողությունների և հմտությունների շնորիվ հնարավոր եղավ այս երկարատև պրոցեսների ընթացքում հասնել այն արդյունքին, ինչն ակնկալվում էր : Սա Սահակի և նրա կողմից ղեկավարվող կազմակերպության հերթական և հերթական հաղթանակներից մեկն է:
P. S.
Թե որքանով են տիկին Անտոնյանի գրառման ներողությունները համապատասխանում վերը նշված վճիռներում և որոշման մեջ նշված ձևաչափին, թողնում եմ առանց մեկնաբանության…
Աստծով…»։