|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ հնարավորությունն ու փոխել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը:
Sputnik Արմենիային այս մասին ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
Ապրիլի 9-ին դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում էին ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։
Անդրադառնալով 18-ամյա տղայի առողջական խնդիրներին՝ Մարտիրոսյանը հայտնել է, որ առավոտյան եղել է նրա մոտ, փոփոխություն չկա։