Միասին կարող ենք
կարևոր
787 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-10 16:24
Քաղաքական

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. քաղաքագետ

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ և կա ռադիկալ առաջնորդների փնտրտուք. քաղաքագետ

Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ: Քաղաքական էլիտայի ճգնաժամի հետևանքն այն է, որ երկրի ու հասարակության առջեւ եղած մարտահրավերները չեն լուծվում, ավելին, դրանք գնալով խորանում են: Այս մասին գրել է քաղաքագետ, ԲՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված Ստեփան Դանիելյանը։

«Ըատ էլիտաների մասին տեսության հիմնադիրներից մեկի, իտալացի Վիլֆրեդո Պարետայի «էլիտաների շրջանառության» սկզբունքի, դեգրադացիան սկսվում է, երբ

– էլիտայի ներսում մրցակցությունը բացակայում է, հետևապես, տեղի է ունենում բացասական ընտրություն՝ ըստ հավատարմության, որի պատճառով ընկնում է մասնագիտական մակարդակը:

Արդյունքում իրականության կորուստ է տեղի ունենում

էլիտան դադարում է հասկանալ հասարակությանը

ապրում է «տեղեկատվական պղպջակում»

Հատեւանքներ

իշխանությունն օգտագործվում է անձնական շահերի համար

պետությունը վերածվում է ռեսուրսի

սոցիալական լարվածությունը խորանում է

անհավասարությունն աճում է

ընկնում է վստահությունն պետական ու քաղաքական ինստիտուտների հանդեպ

աճում է ցինիզմը, դժգոհություններն ու ապատիան

Հասարակության արձագանքը

հասարակությունը սկսում է փնտրել «հակաէլիտա»

առաջ են գալիս ռադիկալ առաջնորդներ

2018-ին մարդիկ ռադիկալ առաջնորդներ էին որոնում ու՝ գտան:

2018-ին իշխանության եկած հակաէլիտան ավելի խորացրեց իրավիճակը և հիմա նույնությամբ, բայց ավելի ծայրահեղ հետևանքներով, կրկնվում է այն ամենն, ինչը կար մինչ 2018-ը:

Հիմա նորից ռադիկալ առաջնորդների փնտրտուք կա:

Հետաքրքիր կլինի լսել արձագանքները, ինչ էլիտա և ինչ առաջնորդներ եք որոնում: Ինչպիսին պետք է լինեն և ինչ անեն, որ նրանց վստահեն»։