|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։
«Մենք կարծում ենք, որ իրավունք ունենք փորձել պարզաբանել սա մեր գործընկերների հետ և իսկապես քննարկել նրանց ծրագրերը»,- «Վեստի»-ի լրագրողի հետ զրուցում ասել է Պեսկովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական կողմնորոշումը հետաքրքրում է Մոսկվային։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է, որ Հայաստանում ընտրություններից առաջ ներքաղաքական լարվածության սրացումը չպետք է վնասի Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններին։