կարևոր
3691 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-24 12:55
Քաղաքական

Ինչո՞ւ ենք մենք մեզ իրավունք վերապահում, որպեսզի նյութերի ոչնչացման քայլով լուրջ կասկածներ առաջացնենք հանրության մոտ․ Արծվիկ Մինասյան

Հարց ու պատասխանի ժամանակ ասեցին, որ սահմանադրության նորմն ասում է, որ լիազորող նորմը պետք է բավարար հստակեցմամբ լինի։ Օրենքը պետք է այդպիսի դրույթ ունենա իր մեջ, եթե դա վերաբերում է այնպիսի տեղեկատվությանը, որն առնչվում է ընթացիկ գործունեությանը, տարեկան բյուջեի ծախսումներին, որոնք ըստ օրենքի պետք է պահպանվեն 5, 10 տարի և 10 տարուց հետ , ստուգումներից հետո նոր վերացվեն։ Այստեղ խոսքը գնում է ընդհանրապես այնպիսի ձևակերպման մասին, որն առնչվում է Ազգային Անվտանգության հիմնարար տեղեկատվություններին։ Այս մասին Ազգային Ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մի օր շատ բաներ են բացահայտվելու, ինչո՞ւ ենք մենք այսօր մեզ վերապահում այդ իրավունքը, որպեսզի նյութերի ոչնչացման քայլով լուրջ կասկածներ առաջացնենք հանրության մոտ։ Ի՞նչն է պատճառը։ Հարցադրումը կարծում է շատ պարզ է, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ հանրային ընկալման տեսակետից և կարիք ունի լուրջ հիմանվորման։ Եթե նման իրավունք է վերապահվում, պետք է լուրջ հիմնավորում լինի։ Օրինակ՝ Կառավարության որոշմամբ ամրագրված է, որ 1923 և 1946 թ․-երի վերաբերյալ անձանց վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացման ենթակա չեն։ Հիմա հարց է առաջանում, եթե կառավարության որոշման մակարդակով այդպիսի ձևակերպում ունենք, ինչո՞ւ եք հիմա օրենքով բերում այդ իրավունքը վերապահում Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին»,- ասաց նա։