|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երևանում ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի, 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Ապրիլի 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-6-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում՝ 6-8 աստիճանով։