|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ին նախորդ օրվա համեմատ 3-4 աստիճանով կբարձրանա։
Նոյեմբերի 4-ի ցերեկը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան։