|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Իրանի ԶՈՒ հրամանատարությունից հայտարարել են, որ ամերիկացի օդաչուների փրկարարական առաքելությունը ձախողվել է, երկու ուղղաթիռ է խփվել։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտնել է, որ կործանել են « Black Hawk» ուղղաթիռներ և C-130 օժանդակ ինքնաթիռ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արևմուտքում խոցվել է F-15 կործանիչ, որի անձնակազմի երկու անդամներից մեկը միանգամից փրկվել էր, իսկ երկրորդին փնտրում էին ԱՄՆ-ն ու ԻՀՊԿ-ն:
Կործանումից հետո իրեն հետապնդող իրանական ուժերից օդաչուն թաքնվել էր բլրի գագաթին։
ԱՄՆ-ի զինվորականները ներխուժել էին Իրան՝ փրկարարական գործողություն իրականացնելու համար։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում։
Դոնալդ Թրամփը օվալաձև գրասենյակից հետևել է մարտերին:
Հաղորդվում էր ԱՄՆ-ի զրահատեխնիկայի և օդային աջակցության մասնակցության մասին։ Բայց ԱՄՆ-ի բոլոր ուժերն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրականացրել է իր պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական օպերացիաներից մեկը։