|
Փոխարժեքներ
02 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.23 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.6646 |
| GBP | ⚊ | £ 501.72 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
«Մի մարդ չունե՞ս քեզ բացատրի, որ Իսկանդերը 10 %-ով չի պայթում։ Ավելի կարևոր հարց՝ ինչո՞ւ այն ժամանակ չեն խփել Բաքվի նավթամուղին, եթե Իսկանդերով խփեին՝ պատերազմը կավարտվեր»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ 1-ին և 2-րդ գումարման պատգամավոր,աշխարհազորային Աշոտ Սարգսյանը՝ փաստը բացատրելով նրանով, որ 44-օրյա պատերազմում պայմանավորվածություններ են եղել ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև։
Նա անմտություն որակեց պնդումը, թե 44-օրյա պատերազմը Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են հրահրել։
«Շատերն ասում են, իբր Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն են կազմակերպել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մերոնք պարտվեն, որպեսզի իշխանափոխություն լինի, դա բացարձակ անմտություն է»,-ասաց Սարգսյանը և բացատրեց, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել և եթե այդպիսի փաստ լիներ՝ կներկայացնեին։
«Որովհետև 1000-ից ավել մարդու են հարցաքննել, բոլորն էլ իրենց ասել են, թե ով է հրաման տվել դիրքերը թողնել։ Կոնկրետ մեր՝ աշխարհազորայինների օրինակն ասեմ. մեզ տրված էր Սարուշենից մինչև Սարգսաշեն 7 կմ հատվածը հսկել, նոյեմբերի 5-ին Փաշինյանի կողմից մեզ եկել ասել են, որ դիրքերը պետք է թողնենք, դուրս գանք։ Այսօր ինչո՞ւ են Մախսուդյանի հետ նման ձեով վերաբերվում, որովհետև նույն Մախսուդյանը զանգել է Երևան, ասել որ այդպիսի պահանջ կա և մենք դուրս չենք գալու դիրքերից, որովհետև եթե դուրս գայինք, թուրքերը գալու էին այդ հատվածով անցնեն Հարավ գյուղ, որտեղից Ստեփանակերտին արդեն կարող էին քարերով էլ խփել և մենք էլ դուրս չենք եկել»,-ասաց Աշոտ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։