կարևոր
3199 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-27 14:10
Քաղաքական

Այս վիճակից պետք է դուրս գանք, գլուխներս բարձր ապրենք․ Գերասիմ Վարդանյանը՝ արարատցիներին

Այստեղ ներկաներից շատերը պայքարի ամենաթեժ տեղերում են եղել, բոլորն էլ այս գյուղում ունեն մարդ, առնվազն 2-ի վրա քրեական գործ է հարուցված։ Այս մասին Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Որ գյուղում տեսնում են ինչ-որ ակտիվ կորիզ կա, ուժ կա, դիմադրություն կա, փորձում են ամեն գնով ճնշել, պառակտել, շրջապատին վախեցնել, ամեն գնով  արհեստական խնդիրներ ստեղծելով։ Այս ամենն արվում է իրենց իշխանությունը երկարացնելու համար, որպեսզի ժողովրդական ընդվզման պահը հետաձգվի, ձգձգվի, բայց երբ գա համապատասխան ուժը՝ իրենց դեմ դուրս չգա։ Մենք ասում ենք, դրանց դեմ դուրս ենք գալու, դրանց ջարդելու ենք, գալու է այդ օրը, չգիտեմ վաղը, թե՝ մի ամսից, թե հինգ ամսից, բայց գալու է։ Իրենց դեմ մենք ենք դուրս գալու, դուք եք դուրս գալու, ինչքանով հեշտ կլինի, դա մեզանից է գալիս, թե մեր կողքին կանգնողները քանի մարդ ավելի կբերեն իրենց հետ։ Պատրաստվենք դրան, այդ օրը գալու է վաղ թե ուշ, այս վիճակից պետք է դուրս գանք, գլուխներս բարձր ապրենք։ Ամեն օր Ալիևը մատ է թափ տալիս մեր վրա, ամեն օր ստորացնում է մեր ժողովրդին, այդ լավ տղեքը, ուժեղ տղեքը, թասիբով տղեքը ծպտուն չեն հանում։ Ամենալավ տղեն իրա հողի համար կռվող տղեն է, իր ազգը պահող տղեն է։ Ամենալավ տղեն այստեղ կանգնածներն են, այդ չափանիշները մենք էլ գիտենք, բոլորս էլ գիտենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ գյուղացիներն ասում են դպրոցը վթարային է, տանում են գյուղի ճամփեքն են ասֆալտ անում․

«Ինչի՞ց է, որովհետև այս գյուղում Դաշնակցությունը վերջին ընտրություններին 200 քվե է հավաքել, այս գյուղում կա ակտիվ կորիզ, կա Արտո, կա իր շուրջ հավաքված ընկերներ, թասիբ, նամուս, դրա համար ամեն ինչ պետք է  անել՝ այս գյուղին ցավեցնել։ Այս ամեն ինչից դուրս ենք գալու, մենք կդիմանանք այդ ամեն ինչին, բայց հենց մեր հարվածելու հերթը հասնի, տեսնենք ով կդիմանա դրան»,- ասաց նա։