|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային ճանապարհն արդեն կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս նախագծի գաղափարը մշակվել է Հայաստանի ապաշրջափակման և Երևանի, Բաքվի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման թեմայի քննարկման մեկնարկից դեռ շատ առաջ։
«Ադրբեջանը Նախիջևանի արևմտյան ծայրում Թուրքիայի հետ շատ կարճ սահման ունի։ Թեև դրա երկարությունը մոտ 17 կմ է, բայց բավարար է երկաթուղու կառուցման և Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաք 224 կմ երկարությամբ նոր երկաթուղի կառուցել», – ասել է Օվերչուկը։