|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զոհված զինծառայողների ծնողները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին դատախազություն: Ի դեպ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաղորդումը Քրեական օրենսգրքի երկու հոդվածով է՝ առանձնապես ծանր հանցագործություններ համարվող պետական դավաճանության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ հիմքում Փաշինյանի հայտարարություններն են։