|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սուդանում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 13 երեխա: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սուդանում ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների գծով ղեկավար Հալա Խուդարին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ըստ նրա հաղորդման՝ Էդ-Դաեյն քաղաքի հիվանդանոցը հարվածի է ենթարկվել մարտի 20-ի երեկոյան: Նախնական տվյալներով հաղորդվում էր 64 զոհի և 89 վիրավորի մասին, սակայն որոնողական աշխատանքներից հետո զոհերի թիվն աճել է՝ հասնելով 70-ի, որոնց թվում են 7 կին, 13 երեխա, 1 բժիշկ և 2 բուժքույր: Միևնույն ժամանակ, վիրավորների թիվը հասել է 146-ի, ներառյալ պացիենտները, նրանց ուղեկցող ընտանիքի անդամները և ութ բուժաշխատողներ: