|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի զինվորականները հարձակվել են Իսրայելի տարբեր քաղաքների թիրախների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մի շարք ռազմաբազաների վրա: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
«Այս ալիքի ընթացքում ճշգրիտ հարվածների տակ են հայտնվել թիրախներ Էյլաթում, Դիմոնայում, Թել Ավիվի հյուսիսում, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան բանակի որոշ բազաներ»,- ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Պահապանների կորպուսը հստակեցրել է, որ սա «Ճշմարիտ խոստում 4» գործողության 78-րդ ալիքն էր, որի ընթացքում հարվածների համար օգտագործվել են «Էմադ» և «Ղադր» տիպի բալիստիկ հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր: