Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ալինա Սագրադյանը գրել է.
«Երեկ իմ հրապարակումից հետո առողջապահության նախարարն ու իր մամուլի քարտուղարն այնքան են լարվել, որ գիշերվա կեսին նախընտրական խոստումներ հիշեցնող, իրենց հարիր հերքումներով են հանդես եկել:
Մինչդեռ, մի բան ակնհայտ է և անհերքելի: Ի տարբերություն ձեզ, մենք խոսում ենք փաստերով.
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1762-Ն որոշմամբ նախատեսվում է իրականացրել հետևյալը`
Նման որոշում կայացվել է նաև այլ մարզային բժշկական կենտրոնների մասով:
Ուշագրավ է, որ որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից` դեկտեմբերի 8-ից հետո վեց ամիս անց, այսինքն` 2026 թվականի հունիսի 9-ին` ընտրություններից ընդամենը 2 օր անց:
Հուսով եմ` առողջապահության նախարարությունը կպատասխանի, թե ինչու են հենց այդ օրը ընտրել մարզային հիվանդանոցների հարցում «օպտիմալացում կատարելու համար»»։