|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կառավարությունն այսօր որոշեց հիմնադրել «Կրթության գերազանցությա ազգային կենտրոն» հիմնադրամ: Այս որոշմամբ` կառավարությունը, ինչպես նշեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմնադրում է նոր կրթական հաստատություն, որը կարգավորելու է Հայաստանում միջազգային լավագույն փորձով ներկայացված կադրերի պատրաստման գործընթացը եւ, դրանից բխող գերազանցության կենտրոնի գործունեությանը համապատասխան, լավագույն մանկավարժների խրախուսման աշխատանքները:
«Պարո'ն Աշոտյան, այդ որոշման մասին հանրությանն ավելի լայն մատուցեք, մի որեւէ հեռտուստաընկերություն այցելեք եւ այնտեղ մանրամասն ներկայացրեք»,- նախարարին հանձնարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կրթության գերազանցության ազգային կենտրոնը, ինչպես կառավարության նիստից հետո հակիրճ պարզաբանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ստեղծվելու է, որպեսզի Հայաստանում տարածվի մանկավարժների վերապատրաստման եւ շարունակական կրթության բնագավառում միջազգային լավագույն փորձը:
Աշոտյանը նշեց նաեւ, որ ծրագրերի համար հիմնականում հիմք են ծառայելու անգլիական կրթական մոդելները, որոնք հայաֆիկացվելու են: «Եվ այն ուսուցիչները, ովքեր կանցնեն վերապատրաստման կուրսերը, կստանան ավելի բարձր աշխատավարձով աշխատելու լրացուցիչ հնարավորություն»,- ընդգծեց նախարարը: