|
Փոխարժեքներ
17 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել մի շարք դաշնակիցներից Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգությունն ապահովելու գործում օգնելուց հրաժարվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն Ճապոնիայում ունի 45 000 զինվոր, Հարավային Կորեայում՝ 45 000, ևս 45 000 կամ 50 000՝ Գերմանիայում։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է այս բոլոր երկրները, իսկ երբ նրանց խնդրել են ականազերծող նավեր տրամադրել, նրանք ցանկացել են չներգրավվել։
«Մենք տրիլիոնավոր և տրիլիոնավոր դոլար ենք ծախսել ՆԱՏՕ-ի վրա՝ այլ երկրների պաշտպանության համար, և ես միշտ ասել եմ, որ եթե գործը հասնի մեզ պաշտպանելուն, ապա նրանք չեն օգնի։ Նրանցից շատերը մեր կողքին չեն լինի։ Եվ մեր երկիրը պետք է սկսի ավելի խելացի կերպով մտածել», - ասել է նա։
Այս առումով ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ «որոշ երկրներ» իրեն «խիստ հիասթափեցրել են»։ Նա չի նշել այդ պետությունները, բայց ակնարկել է, որ խոսքը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների մասին է։
Ի դեպ, ճապոնական NHK պարբերականը Պենտագոնին հարցում է արել Թրամփի նշած թվերի վերաբերյալ։ Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Ճապոնիայում տեղակայված է 50 000 ամերիկացի զինվոր, Հարավային Կորեայում՝ 28 500, իսկ Գերմանիայում՝ 35 000։