|
Փոխարժեքներ
15 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Ղազախստանում սկսվել է նոր սահմանադրության հանրաքվեի քվեարկությունը: Երկրի տարածքում ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է տեղական ժամանակով ժամը 7:00-ին և, բաց կմնա մինչև երեկոյան ժամը 8:00-ն:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը նախկինում հայտարարել էր, որ առաջին ընտրատեղամասերը կբացվեն Ճապոնիայում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունում: Երկրում ժամը 6:00-ին բացվել են մի քանի հատուկ ընտրատեղամասեր, այդ թվում՝ ռազմական բազաներում։
Հանրաքվեի օրը կբացվի ավելի քան 10,000 ընտրատեղամաս, այդ թվում՝ 71 ընտրատեղամաս արտասահմանում՝ 54 երկրներում՝ Ղազախստանի դեսպանատներում և հյուպատոսություններում: Արտասահմանում ընտրատեղամասերը կարող են փակվել մինչև ժամը 20:00-ն, եթե մինչ այդ քվեարկել են ընտրողների ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Ընդհանուր առմամբ, Ղազախստանում և արտասահմանում ընտրողների ցուցակներում գրանցված է ավելի քան 12,4 միլիոն մարդ: Հայտնում է ՏԱՍՍ-ը։