|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր, դեկտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Հայաստանում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կշարունակվի մինչև 20:00-ն, որից հետո կսկսվի քվեաթերթրիկների հաշվարկը: Հանրապետությունում բացվել են 1988 ընտրատեղամասեր։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկելու են 18 տեղական եւ չորս միջազգային կազմակերպություններ, մասնավորապես, ԱՊՀ դիտորդական առաքելությունը (44 դիտորդ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (23 դիտորդ), ԵԽԽՎ-ն (11 դիտորդ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (5 դիտորդ)։ 33 դիտորդներ կլինեն օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից, և 7 դիտորդ՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանություններից։
Ոստիկանության տվյալներով, ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 մլն 550 հազար 323 մարդ է: