|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մերձավոր Արևելքում ստեղծված անկայունությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական մոդելի վրա։ Խոսքը վերաբերում է այն գաղափարին, որի համաձայն Հայաստանը պետք է դառնա տարբեր ապրանքների՝ հատկապես թանկարժեք մետաղների, քարերի և որոշ արտադրանքի վերաարտահանման կենտրոն։
Վերջին տվյալները ցույց են տալիս, որ արդեն հունվարին ԱՄԷ արտահանումը նվազել է մոտ 45.7%-ով, ինչը ցույց է տալիս, որ այս համակարգը կայուն չէ։ Տարածաշրջանում ստեղծված լարվածությունը կարող է դժվարացնել առևտուրը Մերձավոր Արևելքի շուկաների հետ։
Փորձագետների կարծիքով, ռիսկի տակ է նաև ծառայությունների ոլորտը, որը վերջին տարիներին արագ աճել է և հիմնականում հիմնված է ներմուծման ու բարձր սպառման վրա։ Եթե ֆինանսական հոսքերը նվազեն, այս ոլորտը կարող է դժվարությամբ պահպանել իր աճը։
Բացի այդ, Իրանի հետ սահմանային լոգիստիկ խնդիրները կարող են խոչընդոտել ոսկու վերաարտահանմանը և գյուղատնտեսական հումքի մատակարարումներին, որոնց վրա հիմնված է տեղական վերամշակող արդյունաբերությունը։
Այս պայմաններում կառավարությունը կարող է ստիպված լինել վերանայել պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը։