|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 11-ին քվեարկության է դրվելու Բահրեյնի ներկայացրած բանաձևը, որը դատապարտում է Իրանի հարձակումները տարածաշրջանում արաբական երկրների նկատմամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Առաջարկվող բանաձևը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի հարձակումները Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Հորդանանի վրա։
Մեկ այլ բանաձև էլ ներկայացրել է Ռուսաստանը։ Փաստաթղթում, առանց տալու Իրանի, Իսրայելի կամ ԱՄՆ-ի անունները, դատապարտվում են բոլոր հարձակումները քաղաքացիական անձանց դեմ՝ կոչ անելով բոլորին դադարեցնել կռիվն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։