Միասին կարող ենք
կարևոր
3463 դիտում, 3 շաբաթ առաջ - 2026-03-03 18:18
Աշխարհ

Իրավիճակը բացառիկ է, սակայն երկիրը կանգ չի առել. Իրանի նախագահ

Իրավիճակը բացառիկ է, սակայն երկիրը կանգ չի առել. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Х սոցիալական ցանցում հայտարարել է, որ երկրի նահանգապետերի հետ անմիջական կապ է պահպանվում։

«Իրավիճակը բացառիկ է, բայց երկիրը կանգ չի առել։ Ամբողջ երկրում շարունակվում են ընթացիկ միջոցառումները։ Անհրաժեշտ լիազորությունները նահանգներին վերապահելով՝ որոշումների ընդունումն իրականացվում է արագ և տեղական պայմաններին համապատասխան։ Ազգային միասնությունը մեր ամենամեծ ակտիվն է»,- գրել է Իրանի նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարձակվում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելա-ամերիկյան հարձակման ժամանակ զոհվել են նաև գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։