|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հակակոռուպցիոն դատարանում այսօր ընթացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից նրանց դեմ առաջադրված մեղադրանքները հակասահմանադրական ճանաչելուց հետո: Որոշումը բողոքարկվել է, գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան, որն այժմ քննարկում է մեղադրող կողմի միջնորդությունը նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ։
Ինչպես նախկինում իրավիճակը գնահատել էին դատապաշտպանները, իրավական նոնսենս է տեղի ունենում, երբ մարդիկ նախ անվանվում են մեղադրյալներին և միայն դրանից հետո են քննարկում մեղադրանք ներկայացնելու հարցը: Նախորդ նիստերը տեղի չեն ունեցել, քանի որ դատախազները, մեղադրանքները վերաորակելու փոխարեն, սկսել են նորերը ներկայացնել նոր ձևակերպումներով։
Դատավորը մերժեց փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը՝ դատախազ Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ՝ նշելով, որ դատախազի հնարավոր կողմնակալության վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացվել, և որ Հովհաննիսյանի՝ գործի կողմ լինելու պնդումը իրականությանը չի համապատասխանում։
Այնուհետեւ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ գոյություն չունեցող մեղադրանքը չի կարող փոխարինվել նոր մեղադրանքով, ինչպես այս դեպքում է տեղի ունենում: Ի հավելումն՝ անտեսվել է պատգամավորական անձեռնմխելիությունը։
Սեյրան Օհանյանն իր խոսքում պնդեց, որ որևէ կապ չունի իրեն վերագրվող հանցագործության հետ: Նա նաև նշեց, որ փաստաթղթերում սխալ է նշված նրա պաշտոնը. նա զբաղեցրել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, իսկ որոշներում նույնիսկ չի նշվում, որ նա պատգամավոր է:
«Կրկնում եմ, ես մեղադրյալ չեմ: Զինված ուժերը եւ գլխավոր շտաբի պետը գործել են օրենքի սահմաններում՝ մայրաքաղաքում կայունությունը պահպանելու համար, որը սպառնալիքի տակ էր բռնության տրամադրված ցուցարարների կողմից: Քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 4-ին, ժամը 12:00-ին: