|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փետրվարի 25-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Բերդ համայնքի Նոր Վարագավանք վանական համալիրում։
Հավարտ Արևագալի ժամերգության՝ Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանը հավատացյալներին ներկայացրել է գալիք Անառակի կիրակիի Սուրբգրային պատմությունը, հիշատակեց Անառակ որդու վերադարձը և իր խոսքում ընդգծել, որ «իբրև անառակ որդի վերադառնալու համար շատ կարևոր է սրտանց զղջալը, ապաշխարելը և այդ մասին խոստովանելը․ այս է մեղավորներիս՝ Աստծուն մոտենալու միակ ճանապարհը»։
Այնուհետև հոգևոր հայրերն այցելել են սահմանամերձ Վարագավան գյուղի բնակիչներին, միասնաբար աղոթք բարձրացրել նրանց ընտանիքներում և հոգևոր ջերմ զրույցներ ունեցել հավատավոր ժողովրդի հետ։