կարևոր
319 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-18 18:52
Հասարակություն

Էն թալանը, որ վերջին 8 տարվա մեջ սրանց օրոք ա եղել, երբեք նման թալան չի եղել․ տաքսու վարորդ

Օնլայն տաքսու վարորդները դուրս են եկել բողոքի ակցիայի և ստորագրահավաք են իրականացնում՝ պահանջելով, որ պատկան մարմինները լուծում տան օնլայն տաքսու հարթակներում առկա խնդիրներին։

Իրենց բողոքը հիմնականում ուղղված է օնլայն տաքսու ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք բարձրացրել են միջնորդավճարները․ 4%-ից հասել են 25-35%-ի։

Ըստ նրանց՝ երեք անգամ հարկ են վճարում պետությանը, նախ՝ յուրաքանչյուր պատվերից, ապա «Յանդեքսին» և գործընկեր տաքսու պատվերին, բայց պետությունը չի ճանաչում նրանց որպես գրանցված աշխատող։

Վարորդները նշեցին, որ օնլայն տիրույթում գրանցված է շուրջ 120 000 վարորդ, որոնցից մոտ 40 000-ի համար դա հիմնական աշխատանքն է և աշխատում են մոտ 12 ժամ։ Նրանք վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն ընդգրկվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառուների թվում, այսինքն՝ չունեն անվճար բուժօգնության հնարավորություն։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ում վարորդներն իրենց խնդիրը բարձրացնելու համար դիմել էին, լրագրողներին մանրամասնեց, որ վարորդների պահանջն է ոլորտը կառավարելի դարձնել և վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել։