|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ մասնավոր տաքսիների բազմաթիվ վարորդներ բարձրացրել են ուղեվարձը մինչև 400 դրամով` մինիմալ ուղեվարձը 600 դրամից դարձնելով 1000 դրամ: Որպես հիմնական պատճառ` նրանք նշում են համատարած թանկացումները. «Էս արդեն 7-8 տարի ա` տաքսի եմ քշում ու սկի 8 դրամով էլ տաքսու ուղեվարձը չեմ թանկացրել, բայց էլ հնար չկա, մենք էլ ընտանիք ունենք, դեմը Նոր տարի ա, տեսե՞լ եք ապրանքները ինչքան են թանկացել, մենակ գազով չի, է»:
Բացի սննդաթերքից, թանկացել է նաև գազալցակայանների գազը` 1 խմ-ը 170 դրամից դարձել է մոտավորապես 230 դրամ, իսկ որոշ գազալցակայաններում, ընդհանրապես, ավտոգազը վաճառվում է 280 դրամով: «Ես 2 տարվա մեջ զապրավկի համար արդեն 1000 դրամ ավելի եմ տալիս: Տարին տարվա վրա գազը թանկացնում են, հո աշխարհի վերջը չի: Մի երկու կոպեկ փող ենք ուզում առնենք, էդ էլ են ուզում հարամ անեն վրեքս»,- yerkir.am-ի հետ զրույցում ասում է վարորդներից մեկը:
Տաքսու վարորդները նշում են, որ իրենք առանց պատճառ չէին բարձրացնի ուղեվարձը, քանի որ ժողովրդի վիճակը լավ գիտեն: «Հո մենք էս ազգի թշնամին չենք, կարող ա՞ ինձ դուր ա գալիս` իմ ժողովրդից ավել իփող վեկալեմ, բայց հո իմ ջեբից չեմ փող դնելու` իրան տանեմ, հասցնեմ տուն, ես էլ էդ ուղևորի նման մարդ եմ: Ես, ճիշտ ա, հլը 1000 չեմ սարքել մինիմալը, բայց 800 դրամից պակաս էլ չեմ քշում, ով նստում ա, ասում եմ»,- ասում է նրանցից մեկը:
Նշենք նաև որ տաքսի ծառայությունները դեռևս խուսափում են իրենց ուղեվարձը բարձրացնել, բայց, հաշվի առնելով գազի շարունակական թանկացումը, այդ ամենը սարերի ետևում չէ: