կարևոր
541 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-18 15:57
Հասարակություն

Դիարբեքիրի քաղաքապետարանը կկազմակերպի «Ամեդի խաղաղության հանդիպումներ» խորագրով քննարկումը

Դիարբեքիրի քաղաքապետարանը կկազմակերպի «Ամեդի խաղաղության հանդիպումներ» խորագրով քննարկումը

Դիարբեքիրի քաղաքապետարանի առաջնորդությամբ փետրվարի 22-ին կկազմակերպվի Ամեդի խաղաղության հանդիպումներ» խորագրով քննարկում։ Հանդիպմանը կմասնակցի և ելույթ կունենա նաև տեղի Հայ բողոքական համայնքի հոգևոր առաջնորդը։

Այս մասին, www.akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքալեզու լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ այս հանդիպման քննարկումների առանցքում կլինի տարբեր կրոնների և հավատքների ներկայացուցիչների դերը խաղաղության կառուցման հարցում։ Ըստ այդմ՝ այս անգամվա քննարկումը կկրի «Կրոններն ու հավատքները խաղաղության կառուցման մեջ» խորագիրը։

Հանդիպմանը, որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենան Դեմոկրատական իսլամական կոնգրեսի ներկայացուցիչներից Դիլան Այդընը, Դեմոկրատական ալևիական կազմակերպության անդամ Ֆեթհիյե Յըլդըրըմը, եզդիական համայնքից Հիքմեթ Յուքսելը և Հայ բողոքական եկեղեցու սպասավոր Էնդեր Փեքերը։

Քննարկման շրջանակներում անդրադարձ կկատարվի խաղաղության հասկացությանը համընդհանուր վերաբերմունքի, բարոյական արժեքների և համատեղ գոյակցելու մշակույթի թեմաներին։

https://www.diyarbakir.bel.tr/tr/haberler/17246-etkinlik.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net