|
Փոխարժեքներ
15 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Հիշեցնեմ, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն և ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում»,- գրել է Զոհրաբյանը: