կարևոր
1075 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-17 19:00
Քաղաքական

Եթե նույնիսկ լրիվ մենակ էլ մնամ, չեմ լռելու և կանգ չեմ առնելու. Հոխիկյանը՝ Սուքիասյանի հայցի մասին

Եթե նույնիսկ լրիվ մենակ էլ մնամ, չեմ լռելու և կանգ չեմ առնելու. Հոխիկյանը՝ Սուքիասյանի հայցի մասին

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Խաչատուր Սուքիասյանի (գռզո) անհիմն բողոքի հիման վրա փետրվարի 3-ին Արմավիրի մարզի դատավոր Գոհար Ֆիդանյանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա։ Որոշումից ավելի քան 14 օր է անցել, բայց դատարանը ծանուցագիր չի տալիս, գործը չի փոխանցում մեզ, փաստացի թույլ չի տալիս գռզոյի հայցին ծանոթանանք, որ կարողանանք բողոքարկել և հանել արգելանքը։

Արդեն մի քանի օր է, մտերիմներիս ինչ-որ մարդիկ մոտենում ու «բարեկամաբար խորհուրդ են տալիս» զերծ մնալ կողքիս լինելուց, որ հանկարծ իրենք էլ նույն խնդիրները չունենան։

Կա՞ արդյոք սրան այլ անվանում, քան ուղղորդված քաղաքական հետապնդում և ֆինանսական ճնշում՝ լռեցնելու համար։

Ցավոտ բան ասեմ Նիկոլի ու նրա կողակիցների համար՝ եթե նույնիսկ լրիվ մենակ էլ մնամ, չեմ լռելու և կանգ չեմ առնելու, մինչև վերջին կիսաթուրք ՔՊ-ականը չհեռացվի Հայաստանի կառավարումից, իսկ դատական գործերն անպայման ավարտ ունենում են։

Արտուշ Գաբրիելյանն էլ էր ինձ փորձում դատել։ Հիմա ինքն է մեղադրյալի աթոռին»։