|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր «Ելք» դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձան նաև ընտրակաշառքի դեմ պայքարի՝ 15 հազար դրամների նախագծին:
«Մեր ցանկացած նախընտրական խոստում Տարոն Մարգարյանը կարող է իրագործել: Մենք խոստացել էինք 15 հազար դրամները, ինչպես նաև մետրոյի նոր կայարան կառուցել»,- հայտարարեց Փաշինյանը:
Սակայն, ըստ նրա, Տարոն Մարգարյանը չի իրագործի 15 հազար դրամի նախագիծը: «Նա մնացած 5 տարում ձգտելու է հետ վերադարձնել իր կողմից բաժանված 15 հազար դրամները, ոչ թե կյանքի կոչել մեր նախագիծը»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշեց, որ իրենք կանգ չեն առնելու, շարունակելու են ընտրակաշառքի, նաև այլ արատավոր երևույթների դեմ պայքարի մեխանիզմներ մշակել և այս փոսից ելք գտնել: