|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակող ընկերության (IRIB) առաջին գեոստացիոնար արբանյակը՝ «Ջամ-է Ջամ 1»-ը, հաջողությամբ տիեզերք է արձակվել Ղազախստանի Բայկոնուրի տիեզերակայանից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Արբանյակը, որն ուղեծիր է դուրս բերվել ռուսական «Պրոտոն-Մ» հրթիռի միջոցով, ներկայացնում է Իրանի առաջին տեխնիկական փորձը գեոստացիոնար հեռարձակման արբանյակների ոլորտում։
Երեք շաբաթից էլ պակաս ժամանակում արբանյակը կայունացվելու է արևելյան երկայնության 34° ուղեծրային դիրքում։ Այս նախագծի հիմնական նպատակն է ազդանշաններ փոխանցել Երկրի վրա գտնվող կայաններին և ապահովել Իրանի նոր «ինտերակտիվ հեռարձակման» տեխնոլոգիայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։
Ի տարբերություն ավանդական հեռուստատեսային արբանյակների՝ «Ջամ-է Ջամ 1»-ի ազդանշանը չի կարող ընդունվել տնային ընդունիչների կողմից և հասանելի է միայն մասնագիտական և մասնագիտացված սարքավորումների միջոցով։ Արբանյակը ենթակառուցվածքային դեր կկատարի IRIB-ի հաղորդագրությունների տարածման ցանցում։