|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանը պատրաստվում է արբանյակ արձակել տիեզերք «Իմամ Խոմեյնի» տիեզերակայանից. հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Planet Labs Inc-ի՝ շաբաթ օրն արած լուսանկարները:
Նկարները ցույց են տալիս աշխուժություն տիեզերակայանում, մասնավորապես՝ օժանդակ մեքենա և հիդրավլիկ կռունկ։ Ըստ գործակալության` պատկերները ցույց են տալիս նաև մեծ թվով տրանսպորտային միջոցներ, դա ևս ակտիվության նշան է, որը, սովորաբար, նախորդում է մեկնարկին:
Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը դեկտեմբերի 5-ին հաղորդել է, որ չորս արբանյակ են պատրաստվում արձակել Իրանի տիեզերական ծրագրի շրջանակներում: Ըստ Associated Press-ի՝ դրանցից մեկը «նախապատրաստման վերջին փուլում է»։
Հնարավոր արձակման մասին տեղեկատվությունը տարածվում է ժամանակ, երբ վերսկսվում է լարվածությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ: