|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի համար: Անվավերների թիվն էր մեծ եղել, առնվազն 8 հոգի ընտրել էր երկու թեկնածուին էլ, եւ քվեարկությունը տապալվել էր։ Պետք է նոր թեկնածու առաջադրեին, սակայն տեղեկացանք, որ երեկվա դրությամբ կրկին Վանիկ Օհանյանն է առաջադրվել, հավանաբար՝ այլ թեկնածու չի գտնվել, եւ ՔՊ-ն ստիպված է լինելու ընտրել վանաձորցուն։
Հիշենք, որ այս պաշտոնը թափուր է Հռիփսիմե Հունանյանի հրաժարականից հետո։ ՔՊ-ում, ըստ ամենայնի, գցել-բռնել են, որ մոտ 3 ամիս է մնացել ԱԺ լիազորությունների ավարտին, մեկին ընտրեն` յոլա տանեն։