|
Փոխարժեքներ
10 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Դիվանագիտական ավանդույթներն ամուր կապում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այս մասին հայտարարեց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագիտական աշխատողի օրվան ընդառաջ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները Երևանի քաղաքային պանթեոնում ծաղիկներ են խոնարհել խորհրդային և հայ դիվանագետների գերեզմաններին։
«Դիվանագիտական աշխատողի օրը մարմնավորում է ռուսական և խորհրդային դիվանագիտության խորը ավանդույթները, թեև տոնը համեմատաբար վերջերս է սահմանվել։ Եվ, իհարկե, այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի արտաքին քաղաքականության իրականացման գործում», - նշել է դիվանագետը Sputnik Արմենիայի և «Միր» հեռուստաալիքի թղթակիցների հետ զրույցում։
Ավանդույթի համաձայն` դեսպանատան աշխատակիցներն այս օրը գալիս են գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու դիվանագետների հիշատակին, որոնք արտգործնախարարներ են եղել Խորհրդային Հայաստանում և դեսպաններ Խորհրդային Միությունում և ՀՀ-ում։
«Մեր ժողովուրդներին շատ բան է կապում, այդ թվում, իհարկե, դիվանագիտական ծառայության ավանդույթները։ Հայ ժողովրդի ներկայացուցիչներն ավանդաբար կարևոր դեր են խաղացել Ռուսական կայսրության, Խորհրդային միության և ներկայիս Ռուսաստանի պետական կյանքում, այդ թվում՝ որպես դիվանագետներ», - հավելել է դեսպանը։
Պանթեոն այցելելուց հետո դեսպանը և նրան ուղեկցողները, ավանդույթի համաձայն, կայցելեն Գրիբոյեդովի հուշարձան, որը շատ մեծ դեր է խաղացել, այդ թվում՝ հայ ժողովրդի ճակատագրում։