|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոլդովայի եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավարներ Իգոր Դոդոնն ու Վադիմ Կրասնոսելսկին 8 տարվա մեջ առաջին հանդիպումն են անցկացրել, որի ընթացքում սահմանել են առաջնահերթ լուծում պահանջող հարցերի շրջանակը: Այս մասին հայտնել են Կրասնոսելսկիի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես խոսքը գնում է քաղաքացիների ազատ տեղաշարժի, փաստաթղթերի ճանաչման, երկաթուղու եւ կապի մասին: Վադիմ Կրասնոսելսկին հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական բնույթի հարցեր:
Բացի այդ, Կրասնոսելսկին նշել է, որ քաղաքական եւ կարգավիճակի մասին հարցերը չեն քննարկվել:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն իր հերթին շեշտել է ժողովրդի կողմից կոնկրետ արդյունք տեսնելու կարեւորությունը: