կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 14:07
Իրավական

Ինձ համար ավելի հաճելի է շարքից հանել ծանր հրետանին․ Հոխիկյանն՝ իր դեմ դատական հայցերի մասին

Ինձ համար ավելի հաճելի է շարքից հանել ծանր հրետանին․ Հոխիկյանն՝ իր դեմ դատական հայցերի մասին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

«1. Խաչատուր Սուքիասյան

2. Ալեն Սիմոնյան

3. Դանիել Իոաննիսյան

Ահա այն «հրաշալի եռյակը» որը հետևողականորեն փորձում է ինձ վարկաբեկել ու դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Բա չէ, մանր-մունր գործերով հո ինձ չե՞ն զբաղեցնի։

ՔՊ-ն մի կողմից խուսափում է ցանկացած փաստական ու առողջ բանավեճից՝ լավ հասկանալով, որ ուղիղ եթերում բարոյապես ու քաղաքականապես կոչնչացնեմ ՔՊ յուրաքանչյուր ներկայացուցչի։

Մյուս կողմից նիկոլ Փաշինյանը իմ դեմ հանել է իր ծանր հրետանին' փորձելով դատարաններով ու ֆինանսական ճնշումներով լռեցնել, վախեցնել։

Միամիտ ու պարզունակ մարդիկ։

Իրականում ինձ համար ավելի օգտակար ու հաճելի է շարքից հանել ծանր հետանին, քան զինվորիկներին։ Այնպես որ, ՔՊ -ն լավ է արել, որ իր ծանր հրետանուն է ուղղել մարտադաշտ»։