կարևոր
1834 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-04 09:08
Քաղաքական

Սրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»

Սրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեկ տարի առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 28-ամյա Ներսես Զեյնալյանին նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է Պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաեւ Գալյանի լիազորված անձն է ԲԴԽ-ում, նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում ԲԴԽ-ում։

Զեյնալյանը, չնայած երիտասարդ տարիքին, համարվում է նախարարության ծանր հրետանին` իր գործի գիտակ։ Դրանով են բացատրում, որ նրա ուսերին է դրված դատավորներին պատժելու ծանր գործը պաշտպանելը։

Մենք տեղեկացանք, որ Ներսես Զեյնալյանը դիմել է դատավորների մրցույթին մասնակցելու համար, հոկտեմբերի 2-ին ԲԴԽ-ում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 հոգի, նրանցից մեկը Ներսես Զեյնալյանն է։ Դեռեւս հայտնի չէ՝ նա որակավորման հաջորդ փուլ անցել է, թե՝ ոչ:

Մենք փորձեցինք զրուցել նրա հետ, հարցրինք՝ ինչու է որոշել դատավոր դառնալ, Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել. «Չեմ մեկնաբանում»։

Նա, ըստ ամենայնի, կնշանակվի դատավոր, իսկ թե ով է նրան փոխարինելու, ներկայացնելով արդարադատության նախարարության հարուցած վարույթներն ընդդեմ դատավորների, ԲԴԽ-ում, հայտնի չէ»։