|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Տեր Վաղարշը գրում է. «Քահանայական ձեռնադրության 10-րդ տարեդարձ։ 2016թ. փետրվարի 2-ին, Միածնաէջ Մայր Տաճարում հոգևոր եղբայրներիս հետ արժանացանք քահանայական ձեռնադրության և օծման՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի։
Աղոթում եմ, որ Տերը զորացնի մեր հոգևոր ծնողին` Մկրտիչ Սրբազան Հորը, ով ներկայում ժամանակավոր անազատության մեջ է, սակայն անսասան է իր հայրական և առաջնորդական կոչման մեջ։ Թող հաղթի արդարությունը և անցնեն բոլոր փորձությունները և, Տիրոջ ողորմությամբ, մեր հոգևոր ծնող Սրբազան Հայրը քաջառողջությամբ վերադառնա իր լիարժեք սպասավորությանը` առաջնորդելու իրեն վստահված հավատավոր հոտին։
Ուժ-կարողություն եմ մաղթում և անդադար աղոթակից եմ Արագածոտնի Թեմի` կոչմանը և ուխտին հավատարիմ քահանա եղբայրներիս, որոնք մեր ձեռնադրության օրը սպասավորում էին Սուրբ Սեղանին։
Տերը զորացնի բոլորիս մեր առաքելության մեջ` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու»։