|
Փոխարժեքներ
31 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ գտնվում է Մայամիում։ Դմիտրիևը այդ մասին տեղեկացրել է իր Instagram-ի էջում՝ հրապարակելով դեպի Մայամի թռչող ինքնաթիռի քարտեզը։ «Կրկին Մայամիում»,-գրել է նա։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Դմիտրիևը հունվարի 31-ին նախատեսում է այցելել Մայամի՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։
Reuters-ի տվյալներով՝ այցը տեղի է ունենում Աբու Դաբիում սպասվող Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի նախաշեմին, որը նախատեսված է փետրվարի 1-ին։ Նախորդ փուլը եռակողմ ձևաչափով անցկացվել էր հունվարի 23-24-ին։