կարևոր
922 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-30 23:39
Հասարակություն

Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Մհեր Սահակյանն այսօր կդառնար 38 տարեկան

Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները․ Մհեր Սահակյանն այսօր կդառնար 38 տարեկան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այսօր ազնվագույն հայի և սիրելի ընկերոջ՝ Մհեր Սահակյանի ծննդյան օրն է. կդառնար 38 տարեկան:

«Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները». պատահական չէր, որ Նժդեհի այս խոսքերն էր իր կարգախոսը դարձրել Մհերը՝ հայրենիքի ու գործի նվիրյալը։

Նա հայրենասիրության մասին չէր խոսում․ Հայրենիքը կրում էր իր մեջ: Չէր սպասում, որ դիմեին իրեն. այնտեղ էր, որտեղ օգնության կարիք կար:

Բարեհամբույր, ժպիտը դեմքին Մհերը անհանդուրժող էր անարդարության հանդիպելիս։ Նա պայքարում էր ոչ միայն անվտանգ, այլև արատավոր երևույթներից զերծ Հայրենիք ունենալու համար։

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, սիրելի՛ ընկեր»:

Հիշեցնենք` 2025թ.-ի հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Արարատի մարզում ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը։ Սահակյանի մեքենան հայտնաբերվել էր Տիգրանաշենի ոլորանների ձորում։